Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 14:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ շքամուտքի հատակին հայտնաբերել Լ. Ռ.-ի (ծնված 1949 թ.) դին:




























