Շիրակի մարզում, դեկտեմբերի 26-ին 30-ամյա Արմեն Հ.-ն իրեն ամրակցված BYD մակնիշի 532 ՏՕ 45 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւոր, Գյումրիի բնակիչ 36-ամյա Կարեն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Կ. Պետրոսյանը աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, իսկ Արմեն Հ.-ն նույն մասնաճյուղում՝ որպես վարորդ: Ավտոմեքենան էլ հաշվառված է նշված համալսարանի Գյումրիի մասնաճյուղի հաշվեկշռում:

Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակտիվ մասնակից էր: