Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին լրագրողներին հայտնել է, որ պայթեցման հետեւանքով զոհվել է վիետնամցի զբոսաշրջիկների ավտոբուսն ուղեկցող եգիպտացի գիդը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքերով, եւս երկու զբոսաշրջիկներ գտնվում են ծանր վիճակում։ Նրանք վերակենդանացման բաժանմունքում են։

Ուրբաթ երեկոյան Կահիրեում Գիզայի բուրգերի մոտակայքում վիետնամցի 14 զբոսաշրջիկների ավտոբուսի ընթացքի ժամանակ գործի էր դրվել մայրուղու վրա տեղադրված պայթուցիկ սարք։ Պայթյունի հետեւանքով տեղում մահացել էին երկու զբոսաշրջիկներ։ Տուժել էր 12 մարդ, որնցից 10-ը զբոսաշրջիկներ էին, երկուսը եգիպտացիներ՝ վարորդն ու տուրիստական ընկերության ներկայացուցիչը։