Լոս Անջելեսում խոշոր տպարանի աշխատանքը խոչընդոտվել է դրա համակարգում համակարգչային վիրուսի ներխուժման պատճառով, հաղորդում է AFP-ն: Մի շարք հայտնի տպագիր պարբերականների հրատարակումը դադարեցված է:
Նշվում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ամանորյա տոնակատարություններից առաջ, ոչ բոլոր բաժանորդներն են ստացել այնպիսի պարբերականների տպագիր տարբերակներն, ինչպիսիք են Los Angeles Times-ն ու San Diego Union-Tribune-ը: Հնարավոր է, որ դեկտեմբերի 30-ին որոշ խոշոր պարբերականների բաժանորդներին եւս չեն առաքվի իրենց թերթերը: Տպարանը պատկանում է Los Angeles Times-ին:
Հրատարակչության կայքում ասվում է, որ խոսքը վերաբերում է վնասակար ծրագրային ապահովման միջոցով ենթադրյալ հարձակմանը: Տեխնիկական մասնագետները զբաղվում են դրա հեռացմամբ, սակայն գործընթացը դեռեւս շարունակվում է:
Բացի այդ, խախտվել է The Wall Street Journal եւ New York Post թերթերի թողարկումը, հաղորդում է գործակալությունը: Դրանք նույնպես տպագրվում են նշված տպարանում:





























