Լոնդոնում երեկույթի 39 մասնակցի կալանավորել են մի տղամարդու նկատմամբ սպանության փորձի կասկածանքով, որին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է BBC-ն։

Տղամարդուն դանակի վնասվածքներով հայտնաբերել են Լոնդոնի արեւմուտքում՝ Համմերսմիթ շրջանի փողոցներից մեկում։ Դա տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը ժամը մոտավորապես 1-ին։

Լոնդոնի ոստիկանության հայտարարության համաձայն՝ այս մարդուն տղամարդկանց եւ կանանց խումբ է հետեւել, մինչեւ որ նրանց միջեւ ծածկռտուք է եղել խանութում։

Հետապնդողների խումբը պարզվել է մի երեկույթի այցելուներ են եղել։ Ոստիկանությունը փորձել է նրանց հարցաքննել, սակայն նրանք հրաժարվել են, որից հետո 39 հոգու կալանավորել են։

Նրանք բոլորը շարունակում են մնալ ոստիկանությունում, քննությունը շարունակվում է։