Ֆիլիպիններում «Ուսման» արեւադարձային դեպրեսիայի պատճառով առաջացած հորդառատ անձրեւների եւ սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 75-ի: Այս մասին հայտնում է ABS-CBN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ռիսկերի նվազեցման եւ աղետների կառավարման ազգային խոհրդրի (NDRRMC) ներկայացուցիչ Էդգար Պոսադասային:
Ավելի վաղ հաղորդվում էր 61 զոհի եւ 18 անհետ կորածների մասին:
Պոսադասայի խոսքով՝ 75-ից 59-ը մահացել է V տարածաշրջանում (Բիկոլյան շրջան), 13-ը՝ VIII տարածաշրջանում (Արեւելյան Վիսայի) եւ երեքը՝ երկրի մյուս շրջաններում: Ընդհանուր առմամբ ավելի քան 191 հազար մարդ հայտնվել է աղետի հարվածի տակ, 16-ը անհետ կորել է:
Նա հավելել է, որ զոհերի թիվը ստուգման եւ հաստատման կարիք ունի եւ պաշտոնական չէ, քանի որ NDRRMC-ը շարունակում է տարբեր շրջաններից տվյալներ ստանալ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:





























