Պաղեստինցին, որը նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի, ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ «տաժանակիր աշխատանքով», իսրայելցիներին հողի վաճառքի փորձի համար, փոխանցում է Reuters-ը:
Պաղեստինի դատարանը հոկտեմբերի 10-ից կալանավորված Իսամա Աքելին մեղավոր է ճանաչել «պաղեստինյան հողի մի մասն անջատելու եւ այն արտասահմանյան պետությանը միացնելու փորձի» մեջ:
Աքելին մեղադրել են Արեւելյան Երուսաղեմում անշարժ գույքը վաճառել փորձելու համար՝ այդ մասին չհայտնելով իր գործընկերներին կամ պաղեստինցի պաշտոնյաներին: Պաղեստինի օրենսդրության համաձայն՝ պոտենցիալ վաճառողները պետք է դիմեն Պաղեստինի իշխանություններին հավանություն ստանալու եւ այդ շրջանում հողի վաճառքի մասին պայմանագիր ստորագրելու համար:
Դատավճիռը հարուցել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեւիլ Ֆրիդմանի վրդովմունքը, որը պահանջել է Աքելին անհապաղ ազատել:





























