ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները առաջընթաց չեն գրանցել Մեքսիկայի հետ պատ կառուցելու ֆինանսավորման հարցով բանակցությունների ընթացքում, հաղորդում է  RT-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի առաջնորդի հայտարարությունը Twitter-ում:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը տեղեկացրել է նրան դեմոկրատների ներկայացուցիչների հետ հանդիպման մասին:

«Այսօր մեծ առաջընթաց չենք գրանցել: Երկրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը: Այսքան տասնամյակներ անց մենք պետք է վերջնականապես լուծենք հարավային սահմանի հետ խնդիրները»,-տեղեկացրել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը չի բացառել ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելը սահմանին պատ կառուցելու համար: