ԱՄՆ պաշտպանության նախարարը հրապարակել է փոխծովակալ Քեւին Սուինիի հայտարարությունը պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հրաժարականի մասին, հաղորդում է Գազետա.ru-ն:

«Պատիվ ունեի ծառայել պաշտպանության նախարարության կանանց եւ տղամարդկանց հետ»,-գրել է Սուինին:

Նա հայտնել է նաեւ, որ Պենտագոնում երկու տարի աշխատելուց հետո նախատեսում է կրկին աշխատել մասնավոր հատվածում: