Սեւ ծով է ուղարկվել ամերիկյան մեծ դեսանտային նավ «Ֆորտ Մակհենրի»-ն (USS Fort McHenry), հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի մամուլի ծառայությանը:
Նավը մուտք է գործել Դարդանելի նեղուց:
Վեցերորդ նավատորմի հրամանատար Լիզա Ֆրանքեթին հայտարարել է, որ այդ միջոցառումները հաստատում են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կոլեկտիվ վճռականությունը ապահովելու անվտանգությունը Սեւ ծովի տարածաշրջանում:
«Ֆորտ Մակհենրի»-ն կարող է բեռնել օդախցով 5 դեսանտային առագաստանավ կամ LCM-6 տեսակի 21 առագաստանավ: Այն կարող է ապահովել 400 ծովային hհետեւակների տեղափոխումը: 2016 թվականին նավը մասնակցել է Նորվեգիայի ափերի մոտ տեղի ունեցած զինավարժություններում, իսկ 2015 թվականին ուղեւորվել է Յեմեն ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների հնարավոր տարհանման համար եւ կիրառվել է 2010 թվականին Հաիթիում խոշոր երկրաշարժի հետեւանքով փրկարարական աշխատանքներում:





























