Լիբիայում գտնվող վրացական «Վիսոլիսեյն» նավի նավաստիների ճակատագիրն անհայտ է:
Նավը, որ շինանյութեր էր տեղափոխում Թուրքիայից Լիբիա, ընկել է փոթորկի մեջ, որի արդյունքում լրջորեն վնասվել է: Արտահոսքի ժամանակ տուժել է նաեւ բեռը, որից պատվիրատուն հրաժարվել է: Լիբիայում արդեն մեկ տարի ձերբակալված նավի անձնակազմը սպասում է դատարանի վճռին նավատիրոջ եւ պատվիրատուի միջեւ ծագած վեճ կապակցությամբ, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
Ինչպես հայտնել է նավաստիների հարազատները, նրանք գտնվում են ծանր վիճակում, իսկ վերջին շրջանում կապի էլ դուրս չեն գալիս:





























