Լիբիայում շարունակվում են իշխանությունների եւ ցուցարարների բախումները, բանակի ավելի շատ ստորաբաժանումներ են անցնում ընդդիմության կողմը: Փետրվարի 23-ին Տրիպոլիում ժամանակ առ ժամանակ կրակոցներ են հնչում:

Նշենք, որ նախօրեին ՆԳ նախարար Բդել Ֆաթահ Յունիս ալ-Օբեյդին հայտարարել է իր հրաժարականի եւ «հեղափոխության կողմն անցնելու մասին»:

Երկրի արեւելքի շատ շրջաններ արդեն անցել են ցուցարարների ձեռքը եւ վերահսկվում են Քադաֆիի հակառակորդների կողմից:

Լիբիայի բնակիչները նաեւ թաղում են զոհվածներին եւ պատրաստվում ինքնապաշտպանության: Կանայք, մասնավորապես, եռացող ջրով եւ յուղով տարաներ են պատրաստում, որ անհրաժեշտության դեպքում հետ մղեն դիակապտողների եւ վարձկանների հարձակումները: