Եմենում կառավարության զինված կողմնակիցները գնդակահարել են երկու ուսանողների եւ վիրավորել 11 մարդու մայրաքաղաք Սանայի պետհամալսարանի մերձակայքում կայացած ցույցի ժամանակ: Այդ մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտնել է տեղական մամուլը:

Ցուցարարները պահանջել են Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի հրաժարականը:

Սալեհն օրերս մեղադրել էր ընդդիմությանը` երկիրն ապակայունացնելու մեջ: