Վայոց ձորի մարզի Աղնջաձորի գյուղապետ Ա.Գաբրիելյանից փետրվարի 22-ի կեսօրին ահազանգ է ստացվել, որ փետրվարի 21-ին ժամը 20.30-ի սահմաններում տեղի ունեցած ուժեղ քամու եւ ձնաբքի հետեւանքով գյուղը ամբողջությամբ հոսանքազրկվել է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասվել են գյուղապետարանի տանիքը` 150 քմ. մակերեսով, բնակիչներին պատկանող գոմերի տանիքները` 150, 90, 80 եւ 70 քմ. մակերեսներով:
Կատարվում են վերականգնողական աշխատանքներ:
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը:





























