Վարչական դատարանում, վաղը՝ փետրվարի 24-ին տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության հայցի վերաբերյալ առաջին նիստը: Այդ մասին հաղորդում է «Էկոլուրը»։

Հայցն ուղղված է Ողջի գետի աղտոտման հարցում բնապահպանության նախարարության անգործության դեմ: Բնապահպանների տեղեկացմամբ՝ Ողջի գետն աղտոտված է ոչ միայն կոյուղաջրերով, այլեւ հանքարդյունաբերության թափոններով, մաքրման սարքավորումները չեն աշխատում: