Հայաստանի բարձրագույն  ռազմական ղեկավարության ներկայությամբ Երեւանում` Անհայտ զինվորի հուշարձանին փետրվարի 23-ին Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը տոնեց Հայրենիքի պաշտպանի օրը:

Անմար կրակին ծաղկեպսակներ դրեցին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Մեծ Հայրենականի վետերաններ եւ շարքային քաղաքացիներ:

Ռուս եւ հայ սահմանապահները շքերթ արեցին:

«Այսօր մենք Հայաստանում ենք նշում այդ տոնը` մեր եղբայրների, դաշնակիցների` հայ զինվորականների հետ: Խորհրդանշական է որ հրապարակով մեկ շարասյունով անցան հայ եւ ռուս սահմանապահները»,- ասել է Վյաչեսլավ Կովալենկոն եւ հավելել. «Ռուսական բանակի ռազմական դոկտրինում նշված է, որ Ռուսաստանը որեւէ պետության իրեն թշնամի չի համարում, եւ պաշտպանվելու ու հետ է մղելու հարձակումը, եթե վտանգ սպառնա Ռուսաստանին եւ նրա դաշնակիցներին»: