Հայաստանի բնապահպանության նախարարությունից փետրվարի 22-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են ստացվել, որ 57-ամյա Բենիամ Ս.-ն «Հայանտառ»-ի Ճամբարակի անտառտնտեսության թիվ 11 անտառամասից ապօրինի հատել է 14 ծառ` պատճառելով 927.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: