Հայաստանի կառավարող կոալիցիան օմբուդսմենի պաշտոնում առաջարկել է իրավաբան Կարեն Անդրեասյանի թեկնածությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա նկատել է, որ կոալիցիայի ընտրությունը կանգ է առել Կարեն Անդրեասյանի վրա նրա «մասնագիտական արժանիքների, բարձր կրթական մակարդակի եւ աշխատանքի փորձի պատճառով»:

«Մենք պարզապես վստահ ենք, որ Կարեն Անդրեասյանը օմբուդսմենի պաշտոնում կաշխատի արժանապատվորեն, օբյեկտիվ եւ ջանադրաբար` պաշտպանելով Հայաստանի քաղաքացիներին»,- հավաստիացրել է Շարմազանովը:

Նշենք, որ նոր օմբուդսմենի նշանակումը կայանալու գաղտնի քվեարկությամբ` առաջիկա քառօրյայի ընթացքում: Ներկայումս կառավարող կոալիցիան բանակցություններ է վարում Անդրեասյանի թեկնածության շուրջ Դաշնակցության հետ: Այսօր նախատեսված են պոտենցիալ օմբուդսմենի հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, թե Կարեն Անդրեասյանը ընտրվելու դեպքում դառալու է իշխանությունների հերթական խամաճիկն այդ պաշտոնում:

Նշենք, որ Կարեն Անդրեասյանը «Արմենիա» հեռուստաալիքի իրավաբանն էր եւ «Իրականում» հաղորդման հեղինակը: Նա հեռացել էր հեռուստաընկերությունից անցած տարեվերջին եւ զբաղվում է իրավաբանական գործունեությամբ: