Ազգային Ժողովի նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 23-ին լրագրողներին ասաց ինքը՝ Թ. Մանասերյանը։  

Իր որոշումը նա պատճառաբանել է գիտական աշխատանքի անցնելու ցանկությամբ։ Հիշեցնենք, որ Թ. Մանասերյանը տնտեսագիտության դոկտոր է, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր։