Գյումրիում վերջին օրերին բարձրացել են կաթնամթերքի գները: Կաթնամթերք արտադրող ընկերությունները իրենց ապրանքատեսականին խանութ են ուղարկում արդեն փոփոխված գնացուցակով:
Այսպես օրինակ, այսօր Գյումրիի սուպերմարկետներում կաթի, կարագի, կաթնաշոռի, թթվասերի գնացուցակում մինչեւ 50 դրամ փոփոխություն կար: Գրեթե նույնքան բարձրացրել են գները արտադրողները: «0,5 կգ-ոց թթվասերը 400 դրամով են հանձնել մեզ, 2 օր առաջ 360 դրամով էինք ընդունում: Մնացած կաթնամթերքը մոտ 10 տոկոսով թանկացրել են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրու Ռիժկովի փողոցում գտնվող խանութներից մեկի վաճառողուհին:




























