«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող Ռանն քաղաքը,  հաղորդում է Reuters-ը:

Անվտանգության ոլորտում գործակալության աղբյուրների համաձայն, ԻՊ-ի հարձակման ժամանակ կառավարական ուժերը տեղացի բնակիչների հետ միասին փախել են քաղաքից:

«Ահաբեկիչները ներխուժել են Ռանն, նրանք խլել են իշխանությունը, մեր մարդիկ նահանջում են», — ասել է Reuters-ի զրուցակիցը:

Նշվում է, որ ԻՊ զինյալները անցյալ ամիս արդեն հարձակումների շարք էին իրականացրել, ինչի արդյունքում Բագա քաղաքը գրավվել էր: Սակայն Նիգերիայի իշխանություններին հաջողվել էր  կոնտրհարձակման օգնությամբ ազատագրել այն: