Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հանդես գալով հունական խորհրդարանում՝ կառավարությանը վստահություն հայտնելու քվեի հարցով երեքշաբթի սկսած երկօրյա քննարկումների ժամանակ, պատգամավորներին խնդրել է հունվարի 16-ին քվեարկել իր կաբինետին վստահելու օգտին, հաղորդում է ТАСС- ը:
Վարչապետն իր հայրենասիրական պարտքն է համարել նախկին Հարավսլավական Հանրապետությունը Մակեդոնիա կոչելու մասին հարցի վճռումը, ինչի պատճառով Աթենքը եւ Սկոպյեն մի քանի տասնամյակ է, ինչ վիճում են, եւ ընդգծել է, որ դեռեւս պետք է կառավարությունը մի շարք կարեւոր բարեփոխումներ իրականացնի հոկտեմբերին: «Այս բոլոր խոշոր եւ նշանակալից քայլերը կատարելու համար խնդրում եմ ձեզ պատասխանատու եւ հստակ կերպով վերահաստատել ձեր վստահությունը կառավարությանը»,-ասել է Ցիպրասը` դիմելով պատգամավորներին:
Հունաստանի վարչապետը կիրակի օրն ընդունել է «Անկախ հույներ», կուսակցության առաջնորդ, երկրի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսի հրաժարականը եւ բարձրացրել խորհրդարանում կառավարությանը վստահություն հայտնելու հարցով քվեարկության անցկացման հարցը՝ հուսալով ստանալ վստահության քվե: Կամմենոսը հայտարարել է իր հրաժարականի մասին վարչապետի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել է կառավարության ճակատագիրը՝ Մակեդոնիայի խորհրդարանի կողմից սահմանադրական փոփոխության հաստատումից հետո, որով նախատեսվում է հարեւան երկրի անունը Հյուսիսային Մակեդոնիայի փոխել։
«Անկախ հույները» կտրականապես դեմ են հարեւան երկրին իր անվան մեջ «Մակեդոնիա» բառը պաշտոնապես օգտագործելու իրավունքի փոխանցմանը։





























