Եվրոպական հանձնաժողովը եւ Համաշխարհային բանկը դարձել են տրանսեվրոպական տրանսպորտային ցանցում ներդրման գործողությունների ինդիկատիվ ծրագրի համահեղինակներ (TEN-T), որում առաջնահերթ են  համարվել  Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում նախագծերը:

Նախագծերը մոտ 13 մլրդ եվրո կպահանջեն եւ ընդհանուր առմամբ 4800 կմ ավտոճանապարհներ եւ երկաթգծեր, 6 նավահանգիստ եւ 11 լոգիստիկ կենտրոն են նախատեսում:

Տրանսպորտի հարցերով եվրոպական հանձնակատար Վիոլետա Բալկը նշեց, որ թե Արեւելյան գործընկերության տարածաշրջանում, թե Արեւելյան գործընկերության եւ ԵՄ երկրների միջեւ կատարելագործված տրանսպորտային կապը  ներուժ ունի տնտեսական աճի եւ աշխատատեղերի ստեղծման համար:

«Ծրագիրը նաեւ  պետք է ընդգծի ճանապարհային անվտանգության կարեւորությունը, ինչպես նաեւ ունենա  նոր նախագծերում թվային լուծումներ եւ  նախագծման ստանդարտների համապատասխանեցում ԵՄ-ի ներկայիս  պրակտիկային»:


Ներդրումային ծրագրում ընդգրկված նախագծերը որոշվել են Արեւելյան գործընկերության երկրների հետ համատեղ եւ միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցությամբ: Այս նախագծերը թույլ կտան կառուցել եւ վերականգնել նոր եւ առկա ավտոճանապարհները, երկաթուղային ճանապարհները, նավահանգիստները, օդանավակայանները, ինչպես նաեւ լոգիստիկ կենտրոնները եւ սահմանային անցակետերը: