ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանի թեկնածությունը առաջադրվել է Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոնա Ղազարյանը ներկայացրեց նրա կենսագրությունը, որից հետո ելույթ ունեցավ Եղոյանը:
Իր ելույթում թեկնածուն հիշեցրեց տվյալ հանձնաժողովի ստեղծման պատմությունը:
Եղոյանը կարծում է, որ սփյուռքի դերը հանձնաժողովի աշխատանքի համար չափազանց կարեւոր է, քանի որ սփյուռքի փորձագետները կարող են աջակցել հանձնաժողում օրինագծերի քննարկումներին, որոնք կարող են կենսափորձ եւ անհրաժեշտ գիտելիքներ ունենալ` ներկայացնելով եվրոպացիների դիրքորոշումը եւ տեսակետները, ինչպես նաեւ նրանց առօրյա կյանքը:
Բացի դրանից, ըստ Եղոյանի, սփյուռքի դերը նաեւ մեծ է եվրոպական երկրներում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի վավերացման հարցում: Սփյուռքում ապրող հայերը, նրա կարծիքով, կարող են լոբբինգի միջոցով արագացնել այս գործընթացը:





























