Այսօր` փետրվարի 24-ին, ժամը 8-ի սահմաններում փակ է եղել Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ է եղել Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի ճանապարհը, իսկ Վերին Գետաշետն գյուղի ճանապարհը դժվարանցանելի է:

Այդ ժամի դրությամբ Կոտայքի մարզում աշխատել է 7 միավոր տեխնիկա, իսկ Սյունիքի մարզում` 20 միավոր: