Երեւանի Այգեձոր փողոցի թիվ 61 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ 71-ամյա Արտավազդ Սիզյանը փետրվարի 23-ի գիշերը ժամը 04:00-ի սահմաններում «ժավել» է խմել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտավազդ Սիզյանին ժամը 08:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել՝ քիմիական թունավորում ախտորոշմամբ:
Ըստ բժիշկների` տուժածը ստացել է առաջին բուժօգնություն եւ դուրս է գրվել:





























