Երեւան  քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 28 շենքի բակում փետրվարի 23-ի կեսօրին ավտոտնակ է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.57-ին, մարվել` 13.00-ին:

Ա.Բարսեղյանին պատկանող թիվ 28 ավտոտնակում (ծառայել է որպես պիցցայի պատրաստման արտադրամաս) այրվել են կենցաղային իրեր եւ փաթեթավորման տուփեր` 30 քմ. մակերեսով:

Նույն օրը ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ջրաշեն գյուղի հարակից այգիներում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.14-ին, մարվել` 16.29-ին: Այրվել է 1000 քմ. մակերեսով խոտածածկ տարածք: