2011թ-ի մարտի 7-ից մեկնարկում է սովորողների գարնանային ստեղծագործական-հետազոտական բաց օլիմպիադան, որին կարող են մասնակցել հանրակրթական հաստատությունների 1-11-րդ դասարանների սովորողները:
Առաջադրանք-խնդիրները կազմում են հայտնի մասնագետներ. դրանք մի քանի լեզուներով տեղադրվում են համացանցում (www.mskh.am):
Հաղթողները պարգեւատրվում են հայրենագիտական-հետազոտական ճամբարի ուղեգրերով: Ճամբարը կգործի գարնանային արձակուրդի օրերին` մարտի 23-30-ը:
Օլիմպիադայի ծրագրի ներկայացումը` մարտի 1-ին, ժամը 15 00-ին, պաշտոնական բացումը` մարտի 5-ին, ժամը 11 00-ին, ,արդյունքների ամփոփումը` մարտի 19-ին, ժամը 11 00-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մայր դպրոցում:
Օլիմպիադայի մասնակցի հայտը լրացնելու, այլ տեղեկությունների համար այցելեք http://www.mskh.am/2225



























