Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները բերման են  ենթարկել 44-ամյա  Դավիթ Ս.-ին`  իր վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, որը բարձված է եղել առանց համապատասխան փաստաթղթերի 8 խմ փայտանյութով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 23-ին, ժամը 22.30-ին պարզվել է, որ փետրվարի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նշված փայտանյութը Սեւքարի անտառտնտեսության Աճարկուտի անտառպետության ներքին պահեստի տարածքից գողացել է 35-ամյա Մուկուչ Ե.-ն:

Կատարվում է հետաքննություն: