Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա Արմեն Հ.-ն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.40-ին, Արմեն Հ.-ն տանը փորձել է վառել գազօջախը, ինչի հետեւանքով առաջացել է բռնկում, եւ նա ստացել է այրվածքներ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արմեն Հ.-ն ի վիճակի չէ հաղորդում տալու:
Կատարվում է նախաքննություն:





























