Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, փետրվարի 23-ին գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Ռուստամ Ս.-ին եւ 31-ամյա Աշոտ Ա.-ին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, Պարզվել է, որ նրանք փետրվարի 14-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Իսակովի փողոցի թիվ 47 շենքի բակից գողացել են 55-ամյա Հրաչիկ Ա.-ին պատկանող 900 լ տարողությամբ երկաթյա տարան` պատճառելով մոտ 50.000 դրամի նյութական  վնաս:

Կատարվում է քննություն: