Օրերս ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում ձերբակալվել է  ՀՀ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի կնքահայրը` քրեական աշխարհում առավել հայտնի ամերիկացի Արմո անունով, գրում է թերթը:

Լոս Անջելեսում «Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Խաչատրյանի կնքահայրը Լոս Անջելեսի տարբեր քաղաքներում` Գլենդելում, Հոլիվուդում, Նորթ Հոլիվուդում վարձել է մեծ հողատարածքներով սեփական տներ, որոնք օգտագործել է կանեփ աճեցնելու համար: ԱՄՆ-ի իրավապահների մոտ կասկած է առաջացրել առաջին հերթին մի մարդու կողմից տարբեր հասցեներում միաժամանակ մի քանի տներ վարձակալելու փաստը: Մի քանի շաբաթ տեւած հետաքննությունը պարզել է Արմոյի` բազմաթիվ տներ վարձակալելու իրական նպատակը: «Մեր հայաստանյան աղբյուրները հայտնում են, որ Արմոյի դեմ խարդախության, տների կեղծ առքուվաճառքի մի քանի փորձերի  առթիվ քրեական գործ է հարուցվել նաեւ Հայաստանում: Մեզ հայտնի է դարձել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ Արմոյի ընտանիքի քավորն է»,-գրում է «Ժամանակ»-ը: