Երեկ «Օջախում» կայացել է երկար սպասված հաշտության բանկետը, որին մոտ 500 մարդ է մասնակցել` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից, գրում է «Հրապարակ»-ը:

Ըստ թերթի` ներկա է եղել ողջ իշխանական էլիտան: Բացակայել են որոշ օլիգարխներ եւ ուժայիններ: Չեն մասնակցել Գագիկ Բեգլարյանը, Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, ոստիկանապետն ու ԱԱԾ պետը եւ ուրիշներ: