Բրազիլիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել Հոնդուրասում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Բացի այդ, բրազիլացիները դիմել են ԱՄՆ-ին՝ այդ երկրի մայրաքաղաք Թեգուսիգալպայում գտնվող իրենց դիվանագիտական ներկայացուցչության պահպանությանն աջակցելու համար։
Նշենք, որ վերջերս պաշտոնանկ արված Հոնդուրասի նախագահ Մանուել Սելայան մի քանի օր առաջ վերադարձել է իր երկիր։ Ներկայումս նա գտնվում է Հոնդուրասում Բրազիլիայի դեսպանատան տարածքում։ Հունիսյան պետական հեղաշրջման կազմակերպիչները պահանջում են հանձնել նրան, ինչի համար էլ շրջապատել են Բրազիլիայի դիվանագիտական ներկայացուցչության շենքը, ինչպես նաեւ դադարեցրել են շենքի ջրի ու էլեկտրականության մատակարարումը։




























