ԱՄՆ-ում հրատարկվող միջազգային Light Metal Age («Թեթև մետաղի դարը») հանդեսում ԱՐՄԵՆԱԼ-ի մասին նոր հոդված է տպագրել: Light Metal Age–ը ալյումինին նվիրված ամենահեղինակավոր մասնագիտացված հանդեսներից է: Հանդեսը անցյալ ութ տարիների ընթացքում մի քանի անգամ անդրադարձել է ալյումին եւ կավահող արտադրող աշխարհում խոշորագույն UC RUSAL-ի կազմի մեջ մտնող հայկական ձեռնարկության գործունեությանը:
LMA-ի հերթական հրապարակումը վերլուծում է ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատանքների արդյունքները 2010 թվականին: Հանդեսն ընդգծում է հիմնական տեխնիկա-տնտեսկան ցուցանիշների աճը, արտադրանքի որակի բարելավումը եւ իր տասնամյա հոբելյանը նշած գործարանի արդյունավետության ընդհանուր բարձրացումը:
«2011 թ. ԱՐՄԵՆԱԼ-ը նպատակադրված է հասնել արտադրանքի թողունակության ամսական 2,2-2,3 հազար տոննա մակարդակին: Ներդրումների ծավալը 2011թ. կարող է կազմել $3-4 մլն: Միջոցները կուղղվեն առկա սարքավորումների աջակցմանը, թրծման հզորությունների հավելյալ գործարկմանը, ինչպես նաև լրացուցիչ սարքավորումների ձեռքբերմանը»,- փաստում է ամսագիրը` հղում կատարելով գործարանի ղեկավարությանը:
Հանդեսի պնդմամբ՝ այսօր ԱՐՄԵՆԱԼ-ի առջեւ կանգնած խնդիրների լուծումը թույլ կտա ձեռնարկությանը հաջորդ 100 հազար տոննա փայլաթիթեղ արտադրել արդեն ոչ թե 10, այլ ընդամենը 4 տարվա ընթացքում:


























