Դեղորայքային թունավորման նախանշաններով փետրվարի  լույս 27-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 53 շենքի 40-րդ բնակարանի բնակիչ 19-ամյա Վերոնիկա Ղազարյանը:  

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Նույն օրը ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Երզնկյան փողոցի 1-ին շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ 30-ամյա Լուսինե Մկրտչյանը դեղորայքային թունավորում է ստացել:

Լ.Մկրտչյանը, շտապօգնության բրիգադի կողմից ստանալով բուժօգնություն հրաժարվել է հոսպիտալացումից: