Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր՝ փետրվարի 28-ի կեսգիշերին «Մերսեդես Բենց» մակնիշի 16 ՕՏ 760 համարանիշի ավտոմեքենան Լենինգրադյան եւ Շինարարների փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը՝ Եղվարդի բնակիչ, 29-ամյա Արթուր Վարդանյանը վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Կատարվում է քննություն: