Փետրվարի 18-ին, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից ժամեր առաջ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, 2008 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված  Արամ Հարությունյանը զանգահարել է ՀԱԿ ներկայացուցիչներին եւ ցանկություն հայտնել ելույթ ունենալ հանրահավաքում։ Ուշ տեղեկացնելու պատճառով ելույթի համար տեղ չեն հատկացրել, տեղեկացնում է թերթը:

Մարտի 1-ի հանրահավաքում Հարությունյանը ելույթ ունենալու մասին հայտնել է արդեն հանրահավաքից մեկ շաբաթ առաջ ու կրկին ձայն չի հասել։«Սկզբում ուզում էին ճշտել, թե ինչից եմ խոսելու։ Հետո ասացին, որ նպատակահարմար չեն գտնում իմ ելույթը։ Ես ասացի, բայց դուք պայքարում եք ժողովրդավարության համար ու այլակարծությանը տեղ չե՞ք տալիս»,- «Երկիրի» հետ զրույցում նշել է  Արամ Հարությունյանը։ «Իմ տեսակետները ոչ իշխանությանն է համընկնում, ոչ ընդդիմությանը, եւ եթե ՀԱԿ-ում այլակարծությունը տեղ չունի, ուրեմն ոչինչ չի փոխվել»,֊-հավելել է նա։

Նշենք, որ Արամ Հարությունյանը 2008-ի նախագահական ընտրություններում կոշտ եւ սուր ելույթներով էր հանդես գալիս մեկ այլ թեկնածուի` Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին: