Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերբեռնման» երկամյակի նախօրեին այդ հարաբերությունների ձեւաչափը ձեակերպել է «երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ» արտահայտությամբ:
«Մենք արդեն թվիստ պարել ենք, այդ թվում նախորդ վարչախմբի հետ: Ուստի, թերեւս, կարելի է փոքր-ինչ փոխել լենինյան ձեւաչափը` երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ»,- ասել է նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանին:
Պատասխանելով կատակ-հարցին, թե ի՞նչ պարով կբնութագրի հարաբերությունները, Լավրովն ասել է,թ ե վալսը հարմար չէ, քանի որ դա պտույտ է տեղում: «Տանգոն էլ հարմար չէ, քանի որ այնտեղ կտրուկ շարժումներ կան, իսկ մենք նման կտրոկ քայլեր չենք ուզում»,- ասել է նա:




























