Հունաստանից Ռուսաստան արտաքսված «օրենքով գող» Նոդար Ասոյանը մարտի 2-ի երեկոյան` ճաշից հետո ազատ է արձակվել:

Նա կատարել է շրջանային դատարանի պայմանը եւ հավաքել անհրաժեշտ մեկ միլիոն ռուբլին, որը ներկայացրել է որպես գրավ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, հետաքննության վարկածով, 37-ամյա Ասոյանը 2002-2006 թվականներին եղել է հանցագործ խմբավորման անդամ, որը Դոնի Ռոստովում կատարել է գողություններ, մասնակցել ավազակային հարձակումների:

Ասոյանը միջազգային հետախուզման մեջ է 2008-ի օգոստոսից՝ Ռոստովի ՆԳ գլխավոր վարչության նախաձեռնությամբ: Դրանից երկու ամիս անց «օրենքով գողը» ձերբակալվել է Հունաստանի տարածքում:

Հետաքննությունը մեղադրում է Ասոյանին սպանության, առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքի, ավազակության եւ գողության մեջ: Հոդվածներից մեկով, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում: