Ֆրանսիայում ձերբակալել են Վրաստանի մի քաղաքացու` կեղծ ավտոմոբիլային վկայականի օգտագործման համար:

Վրաստանի քաղաքացին ղեկավարել է իսպանական համարներով բեռնատար, նա ունեցել է Վրաստանի քաղաքացու անձնագիր եւ Բուլղարիայում տրված վարորդական վկայական, որը, սակայն, եղել է կեղծ: Բացի տարբեր երկրների փաստաթղթերից, մեքենայում թմրանյութով երկու ներարկիչ է հայտնաբերվել:

Անհաջողակը հայտնել է, թե Իսպանիայում երկու անգամ վկայական ստանալու դիմում է ներկայացրել, բայց երկու անգամ էլ ձախողվել է, եւ 500 եվրոյով կեղծ վկայական է ստացել բուլղարիայում:

Դատարանը վրացուն դատապարտել է վեց ամսվա բանտարկության: