Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել ՆԱՏՕ-ի ջանքերը՝ Լիբիա ներխուժելու եւ Լիբիայի նախագահ Մուհամար Քադաֆիի  կառավարությունը տապալելու հարցում, սակայն դրա դիմաց որոշակի պահանջներ է ներկայացրել: Այս մասին հաղորդում է World Tribune-ը՝ վկայակոչելով Middle East Newsline կայքը։

Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է մի ծրագիր, որի համաձայն  Թուրքիան պետք է ռազմական  նավատորմ եւ զորքեր ուղարկի Լիբիա։ Սակայն նույն այդ ծրագրով Թուրքիան պահանջում է, որ Լիբիայում Քադաֆիի իշխանության տապալումից  անմիջապես հետո, իրեն թույլ տրվի դառնալ Եվրամիության անդամ։

«Դեռ հայտնի չէ, կարո՞ղ է Թուրքիան գնալ այս քայլին, սակայն առաջարկություն Էրդողանի կողմից եղել է»,- ասել է արեւմտյան դիվանագետը, ով չի ցանկացել հայտնել իր անունը: