Հեղափոխություններն արաբական երկրներում սպառնում են ոչ միայն համաշխարհային էներգետիկ շուկայի անկայունությամբ: Դրանք կարող են միգրացիայի ալիք հարուցել, որը կարող է համեմատվել միայն հնադարում ժողովուրդների տեղաշարժերի հետ: Եվրոպան մտադիր է վճռականորեն հետ մղել նորեկներին, ներգաղթյալներից պաշտպանվելուն պատրաստվում են նաեւ հետխորհրդային տարածքում:

Իտալիայի Լամպեդուզա փոքրիկ կղզին ենթարկվել է Թունիսից ներգաղթողների «հարձակմանը»: 4,5 հազար բնակչությամբ կղզին վաղուց տարանցման կետ էր աֆրիկացի միգրանտների համար, ովքեր փորձում էին անցել Եվրոպա, բայց նման հոսք կղզին տեսնում է առաջին անգամ:

Լիբիան եւս տարանցման կետ է Սահարայից հարավ գտնվող երկրների համար: Որոշ տվյալներով, ներկայումս Լիբիայում միլիոնից ավելի ներգաղթյալներ կան: Եթե քաղաքացիական պատերազմը շարունակվի, փախստականները կարող են հավակնել քաղաքական գաղթականների կարգավիճակի, իսկ դա նշանակում է, որ ԵՄ երկրները չեն կարող մերժել նրանց եւ ստիպված կլինեն ընդունել: