Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Թունջայ Թոսքայը խոսքի մեջ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին սխալմամբ «պարոն Օջալան» է ասել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ազգայանական պատգամավորը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նշելով. «Պարոն վարչապետն ուղղակի կամ անուղղակի ձեւով բանակցությունների մեջ է պարոն Օջալանի հետ»։
Ավելի ուշ Թունջայ Թոսքայը շեշտել է, թե Օջալանին «պարոն» պատահաբար է ասել, քանի որ իրենք Օջալանին համարում են ահաբեկիչիների ղեկավար եւ երեխա կոտորող։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներն են Օջալանի «պարոն» ասում, որի պատճառով մշտապես բախումներ են տեղի ունենում մյուս պատգամավորների հետ։
Մի շարք քուրդ գործիչների դեմ հարուցված են քրեական գործեր՝ ահաբեկչին «պարոն» ասելու համար։




























