Ստամբուլի Քադըքյոյում գտնվող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության շրջանային կենտրոնի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել «Աշխատավորական» կուսակցության անդամները։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝  «Աշխատավորական» կուսակցության մոտ 50 անդամներ բողոքել են իրենց առաջնորդ Դողու Փերինչեքի կալանման դեմ եւ ձվերով հարվածել իշխող կուսակցության շենքին։

Արագ դեպքի վայր են ժամանել ոստիկանության ուժերը եւ ձեռնարկել անվտանգության միջոցառումներ։

Նշենք, որ «Աշխատավորական» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը խիստ հակահայ է, ձերբակալված է «Էրգենեկոն»-ի գործով։