Վրաստանում քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ Գիյա Ուչավան, որը նաեւ Վրաց-աբխազական հակամարտության մասնակից է, որոշում է կայացրել օգնել ընդիմադիր «Վրաստանի համաժողովրդական հավաքին»՝ «քաղաքացիական դիմադրության կոմիտեին կից «երդվյալների» ջոկատներ ստեղծելու հարցում, գրում է «ՎԶԳԼՅԱԴ» թերթը։
Վրացական «Վերսիա» թերթին տված հարցազրույցում, գեներալը հայտարարել է, որ այդ ջոկատները պատրաստ կլինեն պաշտպանել խաղաղ ցույցերի մասնակիցներին, ովքեր բողոքի ակցիաներ կկազմակերպեն Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով։ «Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվելու, խորհուրդ կտամ մեզ վրա էլ չհարձակվեն» - ասել է նա։
Գիա Ուչավան նշել է նաեւ, որ կողմ է խաղաղ հեղափոխությանը, սակայն թույլ չի տա, որ գործը հասնի զինված հակամարտության:





























