Մարտի 5-ին Սոչին մասամբ առանց էլեկտրաէներգիայի կմնա։ Ադլերի շրջանում մասնագետները ավարտում են տեղական ենթակայանի վերակառուցնման հերթական փուլը։ Մասնագետները երկու օր շարունակ վերանորոգել են նոր տրանսֆորմատորը, որը երկու անգամ ավելի հզոր է, քան նախորդը։
Նոր ենթակայանը էլեկտրականություն կտա ոչ միայն Ադլերի կենտրոնին, այլ նաեւ օլիմպիական օբյեկտների մի մասին։
Նշենք, որ մարտի 5-ին Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը։





























