Եվրանեսթ կազմակերպության հիմնադիր նիստը, որի անդամ է նաեւ Հայաստանը, մարտից տեղափոխվել է ապրիլ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին խորհրդարանական աղբյուրները:
Սակայն, ըստ աղբյուրի, անգամ այդ որոշումը վերջնական չէ, եւ նիստը կարող է կրկին հետաձգվել: Իր հերթին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե Ադրբեջանի մշտական շանտաժի պատճառով Եվրամիությունը կարող է ընդհանրապես որոշի վերացնել կազմակերպությունը:
«Ադրբեջանն արդեն տարել է Եվրախորհրդարանի գլուխը, թե ի վիճակի չէ աշխատել «զավթիչ-երկրի» պատվիրակության հետ, եւ կազմակերպության համբերությունը կարող է սպառվել»,- նկատել է Հովհաննիսյանը: Նա ընդգծել է, թե Եվրանեսթի հետ մեծ հույսեր չի կապում, քանի որ այնտեղ գերակա են նավթային շահերը:





























