Հայաստանի խորհրդարանական ուժերը առանձնակի հույսեր չեն կապում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպումից, որի ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հարցը:

Ինչպես ճեպազրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Ալիեւը Սոչիում հերթական անգամ սպառնալիքներ է տեղալու եւ կրկին ամոթով է մնալու միջազգային հանրության առջեւ:

«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը նույնպես հույսեր չունի հանդիպումից:

«Ճիշտ է, երկու երկրների նախագահների յուրաքանչյուր հանդիպում որոշակի առաջընթաց է, բայց ես լավատեսություն չունեմ, Ալիեւն ասում է մի բան, անում այլ բան»,- նշել է նա: