«Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ները դատի են տվել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»։ Նրանք հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան` պահանջելով, որպեսզի դատարանը ՀՀ բնապահպանության նախարարությանը պարտավորեցնի Երեւանի Կոմիտասի անվան այգու տարածքում դելֆինարիումի կառուցման վերաբերյալ փորձաքննություն անցկացնել:
Նշենք, որ ՀԿ-ները բազմիցս դիմել են նախարարություն` փորձաքննություն անցկացնելու պահանջով, սակայն մինչ օրս դրական արձագանք չեն ստացել:
Դելֆիանարիան արդեն գործում է, մինչդեռ ՀՀ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում` առանց դրական փորձաքննական եզրակացության:
Հիշեցնենք, որ «Նեմո» դելֆինարիայի բացումը Երեւանում տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին։ Դելֆինարիան ունի 4 դելֆին եւ 2 ծովակատու, որոնք բերվել են Ուկրաինայից։





























